Ուսումնական գարուն
Այս նախագիծը հնարավորություն կտա սովորողներին ամփոփել իրենց գարնանային ընթերցողական, ճամփորդական ու ժամանցային նախագծերը՝ վերլուծելով սովորածը, կիսելով ձեռք բերած փորձը։ Նախագծի ընթացքում կներկայացնեն իրենց տպավորությունները՝ զարգացնելով նաև լեզվական, ստեղծագործական ու հետազոտական հմտությունները։
Նպատակը՝
Արձանագրել գարնանային ուսումնական ձեռքբերումները
Խրախուսել ընթերցանությունը, հետազոտելու կարողությունները և ակտիվ ժամանցը
Զարգացնել բանավոր և գրավոր արտահայտման հմտությունները
Խթանել վերլուծական մտածողությունը
Նախագծի ընթացքը՝
Նախագծային աշխատանքի ուղղությունները՝
Ընթերցողական նախագծեր – նրկայացնում են, թե ինչ գրքեր են կարդացել, որ հատվածներն են առավել տպավորիչ եղել։
Ճամփորդական նախագծեր – պատմում են, թե ինչ վայրեր են այցելել, ինչ նոր բան են սովորել կամ տեսել։
Ժամանցային նախագծերի ներկայացում – ինչ ստեղծագործական կամ ժամանցային աշխատանքներ են կատարել, ինչ են սովորել դրանցից։
Ակնկալվող արդյունքներ՝
Վերլուծական և ստեղծագործական հմտությունների զարգացում
Ընթերցանության, հետազոտության ու ժամանցային նախագծերի ամփոփում
Բանավոր և գրավոր խոսքի կատարելագործում
Հետաքրքիր ու ստեղծագործական ձևով ուսումնական փորձառության ամփոփում
Այս նախագիծը կօգնի սովորողներին գնահատել իրենց ուսումնական գարունը և ոգեշնչել ընկերներին։
Ստեղծագործական աշխատանքների փաթեթ
Ձևակերպի՛ր մտքրեդ «Իմ ուսումնական գարունը» կամ «Ուսուցում առանց պարտադրանքի» թեմաներից մեկը վերնագիր ընտրելով։
Պատմի՛ր քո գարնանային արձակուրդի մասին՝ ներառելով երեք կարևոր իրադարձություն, որոնք ամենահիշարժանն էին քեզ համար։
Պատմությունըդ կարող ես ներկայացնել օրագրապատումի կամ նամակի տեսքով։
Ստեղծագործական աշխատանքներ․ <Իմ գարնան հեքիաթը>
Հորինի՛ր հեքիաթ՝ գարնանային թեմայով, ընտրելով հերոսներ, որոնք կապված են բնության զարթոնքի հետ (օրինակ՝ Ծաղկուհի փերին, անձրևի կաթիլները, արևի շողը, բողբոջած ծառը և այլն)։
Ընտրի՛ր 5 բառ, որոնք լավագույնս նկարագրում են քո արձակուրդը (օրինակ՝ Արև, Ծաղիկներ, Ընկերներ, Ճամփորդություն, Գիրք) և բացատրի՛ր, թե ինչո՞ւ ես ընտրել այդ բառերը։
Երևակայական ճամփորդություն
Եթե արձակուրդի ընթացքում որևէ տեղ չես գնացել, կարող ես հորինել քո գարնանային երևակայական ուղևորությունը՝ նշելով, թե ուր կցանկանայիր գնալ, ի՞նչ կտեսնեիր ու կզգայիր նշածդ վայրերում ճամփորդելիս։
Նախագծի ամփոփում
Սովորողները ներկայացնում են իրենց նախագծերի արդյունքը, հրապարակում դրանք բլոգներում։













