January 31

Чудесная звездочка /часть1/

Жила в роскошном замке маленькая принцесса, хорошенькая, нарядная, всегда в золотых платьях.

Избаловали маленькую принцессу Эзольду.

— Хочу иметь коня совсем белого, с черной звездочкой на лбу – заявила как-то Эзольда и топнула ножкой.

И помчались рыцари во все стороны искать белого коня с черной звездочкой на лбу.

По всему свету искали. Наконец нашли в конюшне одного человека.

Дали рыцари целую конюшню денег, взяли коня и привели к Эзольде.

А Эзолььда и смотерть на коня не хочет.

— Я уже расхотела… Надо было раньше… А теперь кошку хочу, чтобы вся золотая и пушистая была…

Нечего делать: поехали двадцать рыцарей искать золотую кошку.

Искали, искали – нигде не нашли. Целый год искали, и еще год, и еще…

Эзольда уже взрослая девочка стала, а рыцари все по свету ищут кошку.

Наконец убедились, что нет такой кошки на свете. Нечего и искать, если нет. Погоревали и возвращаются ни с чем.

Вопросы

  1. Каким было второе желание?
    Она хотела кошку, чтобы вся золотая и пушистая была.
  2. Опишите Эзольду.
    Она была копризная.

1.Вставьте, где нужно, пропущенные буквы.

Сердце, солнце, местность, поздний, честный, лестница, опастный, грустный, ясный, радостный, ненастный, извесный, празник, вкусный, искустный, интересный.

2.Вставьте пропущенные непроизносимые согласные.

Интересно, вам извесно, что готовлю я чудесно. Только картошка подгорела немножко, пирог капустный очень вкусный. Слегка посолен компот клубничный, а яички сварились отлично! Теперь вам ясно, что всё прекрасно.

3.Спишите, вставляя пропущенные буквы.

Прелесные цветы на лугах.
2 Мама получила радостное известие.
3. К нам в гости приехал известный писатель.
4. Осенью часто бывают ненастные дни.
5. Поздно вечером мы возвращалась домой.
6. К дому вела узкая лестница.
7 Здраствуй. Празник наш весёлый, празник солнца и весны!

4.Озаглавьте текст. Вставьте пропущенные буквы.

Подхватил ручей мой кораблик и понёс его. Волны подбрасывают его, из стороны в сторону кидают. А кораблик плывёт всё дальше и дальше. Я рядом с ним бегу. Другие ребята за мной спешат.

Но вот и река. Поплыл мой кораблик в речную даль. Крохотной точкой милькнул и скрылся.

Домашнее задание: «Чудесная звездочка» /часть 1/ читать, рассказывать

January 31

My Hobby

My Hobby
Hello! I’d like to tell you about my favorite hobby – painting. I started painting when I was six years old. My grandmother gave me a set of watercolors for my birthday, and I fell in love with creating pictures. Every Saturday morning, I go to an art club at our school. Our teacher, Ms. Sargsyan, is really good at painting and teaches us different techniques. Last week, we learned how to paint landscapes with mountains and lakes. I painted a picture of Lake Sevan with Mount Aragats in the background. Ms. Sargsyan said it was very good!
I have a small desk in my bedroom where I keep all my art supplies. I have watercolors, acrylics, colored pencils, and pastels.
My favorite things to paint are flowers and animals. Sometimes I paint portraits of my family too, but faces are difficult to get right! In the future, I’d like to become a famous artist. I’m practicing hard to improve my skills. I also visit art galleries and museums with my parents to see works by great artists.
My favorite artist is Martiros Saryan, who painted beautiful Armenian landscapes with bright colors. Painting makes me happy because I can express my feelings through colors and shapes. It’s also very relaxing. When I’m painting, I forget about everything else and just focus on my artwork.
Watch

Vocabulary
Hobby – նախասիրություն, painting – նկարչություն, watercolours – ջրաներկեր, techniques – տեխնիկաներ, landscapes – բնապատկերներ, supplies – պարագաներ, acrylics – ակրիլային ներկեր, portraits – դիմանկարներ, galleries – պատկերասրահներ, museums – թանգարաններ, express – արտահայտել, feelings – զգացմունքներ, relaxing – հանգստացնող, artwork – արվեստի գործ:

Exercise 1:
True or False? Write T for true statements and F for false ones.

  1. Hayk started painting when he was seven years old. F
  2. Hayk’s grandmother gave him a set of watercolors. T
  3. Hayk goes to an art club on Sundays. F
  4. Ms. Sargsyan teaches mathematics at school. F
  5. Hayk’s favorite artist is Martiros Saryan. T

Exercise 2:
Complete the sentences with the correct word from the vocabulary list.

  1. Painting is Hayk’s favorite hobby.
  2. Hayk’s grandmother gave him a set of watercolors for his birthday.
  3. At the art club, Ms. Sargsyan teaches different techniques.
  4. Hayk keeps his art Martiros Saryan on a small desk in her bedroom.
    5. Hayk likes to paint flowers, animals, and portraits of his family.
  5. Hayk visits art galleries and museums with his parents.
  6. Painting helps Hayk express his feelings through colors and shapes.
January 29

Օգտակար դդումը

Դդումը մեծ և հետաքրքիր բանջարեղեն է, որը պատկանում է դդմազգիների ընտանիքին։ Այն ոչ միայն համեղ ու սննդարար է, այլ նաև շատ օգտակար առողջության համար։ Դդումն ունի տարբեր ձևեր ու գույներ՝ նարնջագույն, դեղին, կանաչավուն և նույնիսկ սպիտակ։ Դդումը աճում է հողի վրա տարածվող երկար ցողուններով բույսի վրա։ Հենց այդ ցողունների վրա էլ դդմի պտուղները «փայփայվում» են արևի լույսի և ջրի օգնությամբ։

Դդումը շատ հին մշակաբույս է։ Մարդիկ այն աճեցրել են հազարավոր տարիներ առաջ։ Այն տարածված է աշխարհի տարբեր երկրներում և հատկապես սիրում է արևոտ ու տաք եղանակը։ Դդմի սերմերը նույնպես օգտակար են․ դրանք պարունակում են վիտամիններ և օգնում են առողջությանը։

Բնականաբար, յուրաքանչյուր դդում կարող է լինել տարբեր մեծության․ որոշներն այնքան փոքր են, որ կարելի է պահել ձեռքերում, իսկ հսկայականները՝ նույնիսկ մոտ 1 տոննա կշռող, ինչպես աշխարհի ռեկորդակիրները։

Աշխարհի ամենածանր դդումը աճեցվել է Մեծ Բրիտանիայում 2025 թվականին։ Երկու եղբայրներ՝ Իեն և Սթյուարտ Փաթոնները, խնամքով խնամել են իրենց դդմի բույսը, և այն հասել է 1,278 կգ քաշի։ Դա ռեկորդ է աշխարհի ամենածանր դդմի համար։ Նախկինում ԱՄՆ-ում և Իտալիայում ևս աճեցվել են հսկայական դդումներ՝ մոտ 1,200 կգ կշռով։ Այսպիսի մեծ դդումները կարելի է տեսնել միայն հատուկ ցուցահանդեսներում, քանի որ սովորական այգիների դդումները շատ ավելի փոքր են։

Դդումը շատ սննդարար է։ Այն հարուստ է A վիտամինով, որը լավ է տեսողության համար, C վիտամինով, որը ուժեղացնում է իմունիտետը, և բազմաթիվ միներալներով ու ճարպերով, որոնք օգտակար են սրտի և մաշկի համար։ Դդմից պատրաստում են շատ ուտեստներ՝ ապուր, խյուս, կարկանդակ և նույնիսկ քաղցրավենիք։ Դդմի սերմերը նույնպես օգտակար են․ դրանք պարունակում են առողջ ճարպեր և սպիտակուցներ։

Շատ երկրներում դդումը ոչ միայն ուտելիք է, այլ նաև տոնական խորհրդանիշ։ Օրինակ՝ Հելոուինի ժամանակ մարդիկ դդումներից պատրաստում են լապտերներ՝ ներսում մոմ վառելով։

Դդումը նաև աշնան խորհրդանիշն է, քանի որ այն պատրաստ է քաղելու աշնանը և գեղեցկացնում է շուկաներն ու այգիները։

Առաջադրանքներ

Դդում արմատով փորձի՛ր նոր բառեր կազմել։

Փորձի՛ր դդմին նվիրվաած ակրոստիքոս հորինել։

Դ դանդաղաշարժ

դ դդումը

ու ուզում եր

մ մլավել կատվի նման

Դդմին բնորոշ հատկանիշներ գրի՛ր։
Օգտակար, ծանր, սպիտակ, դեղին, մեծ, կանաչ:

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով, փորձի՛ր երեք հետաքրքրական փաստ կամ տեղեկություն գտնել և հրապարակել։

1. Գիտական առումով դդումը միրգ է, սակայն խոհանոցում օգտագործելիս այն օգտագործում են որպես բանջարեղեն:

2. Դդումի ծաղիկները կարելի է ուտել:

3. Դդումը ծագել է Կենտրոնական Ամերիկայում:

Լրացրո՛ւ բաց թողնված բառերը

Դդումը շատ օգտակար բանջարեղեն է։
Այն հարուստ է A վիտամինով։
Աշխարհի ամենամեծ դդումը աճեցվել է Մեծ բրիտանիայում։
Դդումը նաև հելոուին խորհրդանիշ է։

Պատասխանի՛ր հարցերին՝ ընդգծելով ճիշտ տարբերակը։

  1. Ո՞ր ընտանիքին է պատկանում դդումը։
    ա) վարդազգիների
    բ) դդմազգիների
    գ) խնձորազգիների
  2. Դդումը հիմնականում ո՞ր եղանակին է աճում։
    ա) ձմռանը
    բ) աշնանը
    գ) գարնանը
  3. Ո՞ր վիտամինով է հատկապես հարուստ դդումը։
    ա) A
    բ) D
    գ) B12
  4. Որտե՞ղ է աճեցվել աշխարհի ամենամեծ դդումը։
    ա) Մեծ Բրիտանիայում

    բ) Ճապոնիայում
    գ) Հայաստանում
  5. Ինչի՞ համար է օգտակար A վիտամինը։
    ա) լսողության
    բ) տեսողության
    գ) քայլելու
  6. Դդմից ի՞նչ կարելի է պատրաստել։
    ա) միայն հյութ
    բ) միայն աղցան
    գ) ապուր, խյուս, կարկանդակ
  7. Ո՞ր տոնի ժամանակ են դդումներից լապտերներ պատրաստում։
    ա) Զատիկ
    բ) Հելոուին
    գ) Նավասարդ

Փորձի՛ր հորինել մի պատում, որտեղ գլխավոր հերոսը դդումն է:

January 29

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալի մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
    Ջրոլորտի բաղադրամասերն են օվկիանոսները, լճերը, գետերը, ծովերը և ճահիճները:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
    Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
    Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
    ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը: կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:
    Ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:
January 28

Մաթեմատիկա 2026թ

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Կրկնեք և ամրապնդեք անցածը

1.Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

​1) 2304
​2) 2043
​3) 2034
 4) 2403

2.Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

​1) 60
​2) 11760
​3) 826
 4) 854

3.Քանի՞  հարյուրյակ կա 3614 թվի մեջ:
 
​1) 3
​2) 6
​3) 61
​4) 36

4.Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  7*8, 743, *82:

​1) 6
​2) 7
​3) 8
​4) 9

5.Ընտրի´ր  այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ *56մ
​1) 9
​2) 8
​3) 7
4) 6

6.Ընտրի´ր  այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ12 րոպեն րոպեներով:
 
​1) 72ր
​2) 212ր
​3) 132ր
​4) 24ր

7. Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

1) 24 սմ

2) 56 սմ 

3) 112 սմ

4) 896 սմ

8.Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:     
1862

9. Կռահի´ր  օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ  ևս մեկ թիվ:

​1, 4, 5, 9, 14, 23:

10.Հաշվի´ր  7, 2, 0, 4  թվանշաններով գրվող ամենամեծ և ամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվի գրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):
.
7420 – 2047 = 5373

11. Հաշվիր 6սմ կող ունեցող խորանարդի ծավալը:
6 x 6 x 6 = 216սմ

12. Հաշվիր 3սմ, 10սմ և 8սմ չափումներ ունեցող ուղղանկյունանիստի ծավալը:
3սմ x 10սմ x 8սմ = 260

13.8. A(650) , B(160) և C(220) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախգտնվում։
ձախ B(160)
աջ A(650)

14.9. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(115) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը:
B(114)

15.Սիրելի´ սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ և փորձեք, որևէ ծրագրային հարթակով պատրաստել մաթեմատիկական խաղ:

1. Հաշվիր 5սմ կող ունեցող խորանարդի ծավալը:
5 x 5 x 5 = 125

2. Հաշվիր 10սմ կող ունեցող խորանարդի ծավալը:
10 x 10 x 10 = 1000

    January 28

    Տրնդեզ

    Հայ Առաքելական Եկեղեցին փետրվարի 14-ին նշում է ժողովրդի ամենասիրված տոներից մեկը` Տրնդեզը կամ Տեառնընդառաջը (Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն): Հենց այդ օրն են ծնողները բերել նորածին Հիսուս Քրիստոսին Երուսաղեմի տաճար: Դա տեղի է ունեցել Սուրբ ծնունդից 40 օր անց: Երուսաղեմի տաճարում Սուրբ Ընտանիքին դիմավորել է Սիմեոն ծերունին:

    Այս եկեղեցական տոնի արմատները տանում են դեպի նախաքրիստոնեական անցյալ, երբ մեր նախնիները դեռ կրակապաշտ էին: Եվ այն ժամանակ այդ տոնը կոչվում էր «Դրնդեզ», ինչը հայերեն բառացիորեն նշանակում է «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Երբ Հայաստանը 301 թ.-ին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, տոնի անվանումը փոխվեց և «Դրնդեզը» դարձավ «Տրնդեզ»` հայերեն «տեր» բառից:

    Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

    Տրնդեզն, ըստ էության, խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը: Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է կրակի աստված Վահագնի մասին պատմող առասպելի հետ: Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արյականները խարույկներ են վառում` արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար:

    January 27

    ԷՇԻ ԵՐԳՆ ՈԻ ՈԻՂՏԻ ՊԱՐԸ

    Հայկական ժողովրդական հեքիաթ

    Մի մարդ ունենում ա մի ուղտ ու մի էշ։ Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա։ Մի օր էշն ասում ա,— Ուղտ ախպեր, պետք ա էստեղից փախչենք, թե չէ մեր տերը մեզ բանեցնելով կսպանի։

    — Շատ խելոք ես ասում, էշ ախպեր, գնանք, մեր գլուխներն ազատենք, թքած էսպես անխիղճ տիրոջ վրա։

    Ուղտը մի կում ա անում, թքում ա տիրոջ դռան վրա, էշն էլ պոչը վեր ա քաշում… տիրոջ շեմին, սրանք վեր են կենում, լիսը դեռ չբացված, քանի տերը քնած ա, փախչում են էնտեղից։

    Հիմի էս էրկու աղբերացուն իրանց քեֆին կապները կտրած, ազատ, ուր ուզում են՝ գնում են։ Ուզում են՝ նստում են, ուզում են՝ պառկում են, ուզում են՝ թավալ են տալի, ուզում են՝ քնում են։ Տեր չունեն, անելիք չունեն, ուտելիքն էլ բոլ-բոլ, արածի ինչքան փորումդ տեղ կանի։ Էրկուսն էլ չաղանում են, ջանի են գալի, քեֆներին քեֆ չի հասնում։

    Մի օր էլ էշի քեֆը տեղն ա լինում, ասում ա,

    — Ուղտ ախպեր, երգ ասիլս էկել ա։

    — Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— առանց գինու հարբե՞լ ես։ Ի՞նչ երգելու վախտ ա,— ասում ա,— տղիդ ես պսակո՞ւմ, թե աղջկադ ես մարդու տալիս։ Հարսանիքի հո չե՞նք էկել։ Դու լավ գիտես, որ քու ձենը ես շատ եմ սիրում, ամա ամեն բան իր վախտին ա սազական։ Հիմի քու անուշ ձենը որ լսեն, գալու են մեզ բռնեն տանեն, էնքան բանացնեն, որ հալից գցեն։

    — Ուղտ ախպեր,— ասում ա էշը,— երգ ասիլս, որ էկել ա, անկարելի բան ա, պետք ա երգեմ։

    Ասում ա ու սկսում զռալը։

    Սրանց տերը էշի ձենը որ՝ լսում ա, տեղնուտեղը գալիս ա, էրկուսին էլ տանում, էնքան ա բանացնում, որ հալից գցում ա։

    Էշն ու ուղտը մի հետ էլ են փախչում տիրոջիցը։ Ճանապարհին մի գետ ա պատահում, ամա էշն էնքան բեզարած ա լինում, որ չի կարենում ջուրն անց կենա։

    — էշ ախպեր,— ասում ա ուղտը,— արի քեզ շալակեմ, ջուրն անց կացնեմ։

    — Չես կարա, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— ծանդր եմ, տերս միշտ ասում էր՝ էս էշը որ սատկի, սրա կաշին մի ուղտի բեռ կլինի։

    — Էշ ախպեր,— ասում ա ուղտը,— դու ինքդ խելոք մարդ, ո՞նց ես Հավատում տիրոջդ խոսքին։ Արի շալակս քեզ տանեմ։

    Էշը նստում ա ուղտի շալակը։ Որ հասնում են գետի մեջտեղը, ուղտն ասում ա.

    — Էշ ախպեր, պար գալս էկել ա։

    — Էդ ի՞նչ ես ասում, ուղտ ախպեր,— ասում ա էշը,— իմ քուռակը, որ քուռակ ա, էն էլ առանց զուռնա դհոլի պար չի գալի։ Ամեն բան իր վախտին ա սազական։ Անց կենանք ջրի էն ղրաղը՝ ինչքան կուզես պար արի։

    — Էշ ախպեր,— ասում ա ոլղտր,— անկարելի բան ա, պար գալս որ եկել ա, պետք ա պար գամ։

    Ասում ա ու սկսում պար գալ, էրկուսն էլ ջուրն են ընկնում, քիչ ա մնում խեղդվեն։ Էշը իրա ահիցը էն տեսակ զռռոց ա վեր քաշում, որ տերը գալիս ա, հասնում սրանց հավարին, մի կերպով սրանց դուրս բերում գետիցը, հետո ձեռն ա առնում դագանակը, տուր թե կտաս էրկուսին էլ մի լավ դնգստում, որ էլ նորից չփախչեն։

    Ուղտը համ ծեծ ա ուտում, համ էլ մտածում ա.

    — Իմ հախն ա,— ասում ա,— ես ինչի՞ լսեցի իշին, ինչի՞ իմ ծանդր տեղս թեթևացրի, ինչի՞ փախա տիրոջիցս, ո՞վ ա տեսել, որ խելոք մարդը իշի խելքով իր անելիքն անի։

    January 14

    1900թ

    1900 թվականների սկզբին 9-ամյա աղջկա օրը զգալիորեն տարբերվում էր՝ կախված նրա սոցիալական ծագումից, սակայն ընդհանուր առմամբ այն բնութագրվում էր խիստ կարգապահությամբ և վաղաժամ հասունացմամբ:
Առավոտյան ժամեր և կենցաղային գործեր
Օրը սկսվում էր շատ վաղ՝ արևածագին: Անկախ սոցիալական կարգավիճակից, աղջիկներն ունեին իրենց պարտականությունները.
    Գյուղական վայրերում: Աղջիկն օգնում էր կթել կովերին, կերակրել հավերին կամ հաց թխել:
    Քաղաքային աղքատ ընտանիքներում: Նրանք հաճախ օգնում էին մայրերին լվացքի կամ տան մաքրության հարցում, իսկ երբեմն արդեն իսկ աշխատում էին ֆաբրիկաներում:
    Հարուստ ընտանիքներում:

    Կրթություն
    9 տարեկանում աղջիկների մեծ մասն արդեն հաճախում էր դպրոց, սակայն կրթությունը հաճախ սահմանափակվում էր տարրական գիտելիքներով:Սովորում էին ընթերցանություն, գրավոր խոսք, թվաբանություն և կրոնագիտություն:
    Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ձեռագործին (ասեղնագործություն, կար): 9 տարեկան աղջիկը պետք է կարողանար նորոգել հագուստը կամ գուլպաներ հյուսել:

    Խաղեր և ժամանց

    Խաղալիքները քիչ էին և պարզ:
    Հիմնականում խաղում էին լաթից պատրաստված տիկնիկներով, փայտե խաղալիքներով կամ օղակներով:
    Ժամանցը հաճախ կապված էր բնության հետ՝ վազք դրսում, ծաղիկներ հավաքել կամ թռչնի բներ փնտրել:

    Հագուստ և վարվելակարգ

    Աղջիկների հագուստը բավականին անհարմար էր ժամանակակից չափանիշներով: 9 տարեկանում նրանք կրում էին ծնկներից ներքև հասնող զգեստներ, երկար գուլպաներ և կոշիկներ: Մազերը սովորաբար հյուսված էին լինում կամ կապված ժապավեններով: Այս տարիքից նրանց սովորեցնում էին «լինել օրիորդավար»՝ ուղիղ նստել, զսպված խոսել և տիրապետել էթիկետի կանոններին: Բարձրաձայն, լսում էին պատմություններ կամ երգում դաշնամուրի շուրջ (եթե ընտանիքը կարող էր իրեն թույլ տալ): Քնում էին վաղ, քանի որ հաջորդ օրը կրկին պետք է արթնանային լուսաբացին:

    January 13

    Տրնդեզ

    Տնդեզը կամ տեառնընդառաջը հայկական եկեղեցու ամենամեծ տոնեից է, որի ակունքները տանում են դեպի հաթանոսություն և կրակի պաշտամունք: Ինչպես գիտենք, նախաքրիստոնեական Հայաստանում բազմաստվածույուն էր, այս տոնակատարությունը նվիրված էր արևի աստված Միհրին: Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և ուժեղացնել արևի ջերմությունը: Համաձայն մեկ այլ ժողովրդական բանահյուսության տոնի ծագումը կապված է կրակի աստված Վահագնի հետ:
    Հայ առաքելական եկեղեցին նշում է այս տոնը փետրվարի 14 – ին Սուրբ Ծննդից 40 օր հետո: տեառնընդառաջ նշանակում է <<տիրոջն ընդառաջ>> և խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին: Ժողովրդի մեջ առավել տոնի Տրնդեզ անվանումը, որը նշանակում է <<Տերն ընդ Ձեզ>>:

    Կաթոլիկ եկեղեցին նշում է այս տոնը փետրվարի 2-ին, իսկ ուղղափառ քրիստոնյաները փետրվարի 15-ին:

    January 8

    Սովորողի անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական շրջան 

    Սովորողի անհատական ուսումնական պլան․ երկրորդ ուսումնական շրջան 

    Հունվարյան ստուգատեսային ճամբար

    Ջոկատ՝ 8-րդ ջոկատ
    Ջոկատավար՝ Էլինա Սիմոնյան
    Երթուղի՝ չեմ օգտվում
    Երկարօրյա՝ մնում է, չի մնում
    չեմ մնում